Անվճար զանգ ցանկացած տարածաշրջանից 8 800-250-1991
Միջազգային Իրավաբանական Ընկերությունը B2B սեկտորում Ռուսաստանի իրավաբանական խոշոր ընկերություններից մեկն է, մասնագիտացված կորպորատիվ իրավունքի, հարկային կոնսալտինգի ոլորտներում և դատական ներկայացչություն իրականացնելու ծառայություններ մատուցելու մեջ:
Ընկերության պատմությունն սկսվել է 2001 թվականին: Վերջին մի քանի տարում ընկերության աճը կազմել է ավելի քան 80 %, մեծացել է նոր նախագծերի, գործարքների քանակը, և, համապատասխանաբար, աճել է որակյալ մասնագետների հաստիքակազմը, 2009 թվականին ընկերության գրասենյակը տեղափոխվել է մայրաքաղաքի պատմական կենտրոն, Օստոժենկա փողոց: Մեր ընկերության հիմնական արժեքը աշխատակիցների համախմբված թիմն է: Այսօրվա դրությամբ ընկերության կոլեկտիվն իր կազմում միավորում է 50-ից ավելի բարձրակարգ արհեստավարժ մասնագետների, որոնք մասնագիտացված են իրավունքի առանձին բնագավառներում, այդ թվում` մասնագետներ հարկային իրավունքի բնագավառում, որոնք օգնում են հաճախորդներին անբասիր անցնել արտագնա և կամերալ հարկային ստուգումները: Մենք հպարտանում ենք մեր աշխատակիցներով և սատարում ենք թիմային ոգին` կազմակերպելով մոտիվացնող և միավորող կորպորատիվ միջոցառումներ:
Ընկերության ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցություն են ունենում իրավաբանական և գործարար խմբակցությունների կյանքում, մշտապես իբրև մասնակիցներ հանդես գալով կոնֆերանսներին, սեմինարներին, ցուցահանդեսներին, ինչպես նաև բազմաթիվ իրավաբանական ֆորումներին, այդ թվում և ամենամյա անցկացվող Պետերբուրգյան Միջազգային Իրավաբանական Ֆորումին: Կոլեկտիվի աշխատանքի ներդաշնակվածությունը, բարդ իրավիճակներում աշխատանքի ռազմավարության գծով կոլեգիալ որոշումների ընդունումը, գոյություն ունեցող պրակտիկայի և նախադեպերի վերլուծությունը, ինչպես նաև իրավական կոլիզիաներն օգտագործելու ունակությունները, մեր մասնագետներին հնարավորություն են տալիս հասնել աշխատանքի բարձրագույն արդյունքների:
Մեր տարբերիչ առանձնահատկություն այն է, որ մենք բարդ իրավաբանական խնդիրների լուծման մեջ ունենք իրական փորձ:
Այսօր արդեն մեր ընկերության մշտական հաճախորդներ են 500 -ից ավելի ընկերություններ: Յուրաքանչյուրի և նրա պահանջմունքների հանդեպ անհատական մոտեցումը մեզ թույլատրում է հաջողությամբ աշխատել ինչպես խոշոր բիզնեսի, այնպես էլ փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ: Հաշվի առնելով բարդ իրավական խնդիրների լուծման մեր մեծ փորձը` շատ իրավաբանական ընկերություններ, որոնք իրենք չեն կատարում այս կամ այն ծառայությունները, դիմում են մեզ, և մենք դառնում ենք անմիջական կատարողներ: Մենք գնահատում ենք մեր գործընկերներին, և փաստաբանների, իրավաբանների, հաշվապահական ընկերությունների համար առաջարկում ենք հատուկ պայմաններ:
Մեր աշխատանքի բարձր որակի լավագույն հաստատումը` մեր հաճախորդների և գործընկերների դրական գրավոր կարծիքներն են: Մասնավորապես, ընկերությունը բարդ իրավական հարցերի լուծմանն աջակցություն ցուցաբերելու համար թեմատիկ իրավաբանական ֆորումներում գործակից իրավաբաններից ստացել է հարյուրավոր շնորհակալություններ: Հաճախորդների հետ մեր փոխհարաբերությունների անառարկելի առավելություններից մեկն այն է, որ ոչ մի պայմանի դեպքում ինքնին համագործակցության փաստը հայտնի չենք դարձնում, և, առավել ևս, չենք հրապարակում համագործակցության պայմանները: Մենք երախտապարտ ենք հաճախորդներին մեր հանդեպ ցուցաբերած վստահության և աջակցությւն համար, և կշարունակենք կայուն ապահովել ծառայությունների և սերվիսի բարձր որակը` մշտապես ձգտելով կատարելագործման և զարգացման:
Ռուսական տարածաշրջանային և արտասահմանյան շուկաներում ընկերության ծառայությունների միջազգային մրցունակությունը բարձրացնելու և ծառայությունների արտահանման ծավալներն աճեցնելու նպատակով ԱՈԱԿ Միջազգային իրավաբանական կազմակերպության և Մոսկվայի փորձագիտական կենտրոնի միջև կարգավորված է համագործակցություն: